ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զորք է շարժվում դեպի Ալմաթիի կենտրոն

Այս պահին մեծ թվով զինվորականների են տեղափոխում Ալմաթիի կենտրոն։ Կենտրոնը փորձում են մաքրել ցուցարարներից։ 

 

Նշենք, որ կրակոցները շարունակվում են։

Ձերբակալվածների թիվը հասնում է 2 հազարի։ Ոստիկանության շարքերում զոհերի թիվը շուրջ 13 է:

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը նախ Ալմաթիի մարզում, ապա ողջ երկրի տարածքում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Քաղաքականություն