ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոնալդուն զայրացել է և գետնին գցել իրեն տրված բաճկոնը

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հետաձգված հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Խաղի 71-րդ րոպեին մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը որոշել է փոխարինում կատարել. հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ է մտել պաշտպան Հարի Մագուայրը։

Այս արարքը չի գնահատվել պորտուգալացու կողմից՝ իրեն հանձնված բաճկոնը գետնին գցելով ու պահեստային նստատեղերի կողքի աստիճանին նստելով։

Ավելի ուշ նա վերցրել է բաճկոնը և կրել այն։ Ռոնալդուն նաև ակտիվ քննարկումների մեջ է եղել ինչ-որ մեկի հետ։

Հունվարի 22-ին ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։

Քաղաքականություն