Պաշտոնանկություն՝ քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել՝ փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝
1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։
Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները:
Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Բորիս Ավագյանը ռուսական բանտից հայտարարություն է տարածել
«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտու...
ԱՄՆ- ից Մինսկին սպառնացել են արագ պատասխանով՝ Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հարձակման դեպքում
Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի արևմտյան երկրների արագ և վճռական պատասխանին, եթե թույլատրի, որ իր տար...