Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո ունեցանք 3 զոհ։ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառում է ԱԹՍ-ներ և հրետանի։ Արդյո՞ք ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործել է ՀՕՊ համակարգը, եթե ոչ՝ ինչո՞ւ։
Ճի՞շտ են պնդումները, որ հայ զինծառայողները թշնամու ԱԹՍ-ների դեմ պայքարել են իրենց կցված ինքնաձիգերով։
Նախարարի պատասխանի մեջ նշվում է. «Հարցման առաջին կետի վերաբերյալ՝ հայտնում եմ, որ մարտական հենակետերի անձնակազմը գործել է ՀՀ պաշտպանության նախարարի 03.11.2006թ. N 1412 հրամանով գործողության դրված «Մարտական կանոնադրություն, երրորդ մաս»-ի 1-ին գլխի 1-ին կետի 7-րդ ենթակետի պահանջներով՝ հակառակորդի նախահարձակ ուժեղ րի եւ միջոցների դեմ պայքարելով բոլոր առկա միջոցներով»։


Նմանատիպ հոդվածներ
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում