ԱՄՆ- ից Մինսկին սպառնացել են արագ պատասխանով՝ Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հարձակման դեպքում
Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի արևմտյան երկրների արագ և վճռական պատասխանին, եթե թույլատրի, որ իր տարածքն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դիմել Բելառուսի հետ սահմանակից երկրներում դաշինքի ուժերի մեծացման քայլին։
Հունվարի 24-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել էր զորքերի պատրաստության բարձրացման մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Բորիս Ավագյանը ռուսական բանտից հայտարարություն է տարածել
«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետ...
Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնց թիվն անցնում է 2 հազարը, փակել են ճանապարհը
Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար․ Armlur
ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտութ...