Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է. Միրզոյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներ էլ հստակ չկան։ Այսօր ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախաստանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե ինչ փուլում է գտնվում սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծման հարցը:
«Ներկայում քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։ Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն արվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարադակի բարձրացման ուղղությամբ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները, ապա այդ հանձնաժողովը դժվարություն կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,- նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ հանձնաժողովի ստեղծման ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։ ԱԳ նախարարը շեշտեց, որ պարզելու և համաձայնեցնելու հանգամանքներ կան, որոնք իրականացնելուց հետո հանձնաժողովը կձևավորվի ու կսկսի գործել։
Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Հիշեցնենք` մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյան
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավոր...
Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մ...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...