Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյան
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին ասել է, որ քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն։
«Քարտեզի վրա կան շատ հզոր երկրներ, որոնք ունեն հզոր տնտեսություններ ու բանակներ, ունեն շահեր, որոնք հակադրվում են իրար, շահեր, որոնք համընկնում են, և որևէ աշխարհաքաղաքական իրողություն, կարծում եմ, պետք է դիտարկել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ դրանք շատ սրընթաց են ու վտանգավոր»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրեց, որ Արցախի հարցում Հայաստանը որդեգրել է դիրքորոշում, որ այն ժողովրդի իրավունքի հարց է, և այդտեղ տարածքային որևէ հարց չկա։
«Եվ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ԱՊՀ անդամ պետությունները Ալմաթիի հռչակագրում փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այդ հռչակագրից հետո ընդունվել է համաձայնագիր, որը վավերացվել է երկրների խորհրդարաններում, այդ թվում` ՀՀ խորհրդարանում»,– արձանագրեց Միրզոյանը։
Այդուհանդերձ, Միրզոյանը հայտարարեց, որ առջևում բանակցային պրոցես է, որն ամենևին էլ հեշտ չի լինելու։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...
«Փաստորեն ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դո՞ւք եք». Խամոյանը` Փաշինյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-ում միացրեց նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարո...
Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է. Միրզոյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներ էլ հստակ չկան։ Այսօր Հ...