Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մի ընթացք չի տրվել։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է, որ իշխանությունը նշված փաստաթղթին ընթացք տա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ նախագիծը տրամաբանական է հատկապես ադրբեջանական գերությունից հետո Հայաստանում կալանավորված անձանց առկայության հանգամանքը հաշվի առնելով։
Ըստ նրա`համաներման նախագիծը կարող է ներառել նաև ծանր հանցագործություններին վերաբերող հոդվածները: Վարդևանյանը խոստացավ այդ դեպքում կողմ քվեարկել իշխանության առաջարկած նախագծին:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 202...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու ներուկրաինակա...