Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու ներուկրաինական կարգավորման խնդիրները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, հաշվի առնելով Ալիևի վերջին այցը Ուկրաինա, քննարկվել են ներուկրաինական կարգավորման հարցերը, որոնք «դադարել են Կիևի ապակառուցողական գծի պատճառով»։ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերով։
Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
Վարդևանյանը համաներման կոչ է անում
2021-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին առ այսօր ոչ մ...
Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 202...
«Վլադիմիր Պուտինը միանշանակ կհրաժարվի մեկնել Անկարա». միջազգայնագետ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի ե...