Հայտնի է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրը
ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:
Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...