Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորինված վեճը: Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ստեղծագործության հեղինակությունն իրեն վերագրող Ֆիկրատ Ամիրովը ոչ մի կապ չունի հայկական երաժշտության հետ:
Armlur.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը պատմել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուն դեռ 2007 թվականին է ներողություն խնդրել իրենից այն ժամանակվա մշակույթի նախարարի միջոցով։
«Ճիշտն ասած, այդ ամեն ինչը սկսվել է դեռ 2007 թվականին։ Ադրբեջանը հաշվի չառավ, որ երկու Օլիմպիական խաղերում արդեն հնչել էր իմ երաժշտությունը և որպես հեղինակ հայտարարվել էր իմ անունը։ Նրանք երգը վերցրին, համարեցին իրենցը և արդյունքում ընկան թյուրիմացության մեջ։ Ես էլ սկսեցի պայքարել, նույնիսկ վերջերս ֆիլմ ներկայացրի, որում ապացուցում եմ, որ այդ երաժշտությունը ես եմ գրել։ Ես նույնիսկ թարգմանել եմ տվել ադրբեջաներենով, որ նրանց ևս հասու լինի, և բարեբախտաբար այն տեղ է հասել։ Նույնիսկ ես գտա ադրբեջանական մամուլի էջերից մի հոդված, որում լրագրողը հարց է ուղղում Ֆիկրատ Ամիրովը որդուն, որին ի պատասխան նա հայտնում է, որ իր հայրը չի գրել այդ ստեղծագործությունը։ Եվ երևի ֆիլմն իր արդյունքն ունեցավ, չնայած որ մենք սկսել էինք հայց ընդդեմ Ադրբեջանի»,- պատմում է Արա Գևորգյանը։
Նշենք նաև, որ կոմպոզիտորը հավելեց, որ մեր մշակույթի նախարարությունը ոչնչով չի աջակցել, նույնիսկ չի էլ խառնվել։ «Միայն կարող եմ ասել, որ ժամանակին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ինձ փոխանցեց, որ Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել, որ այսպիսի թյուրիմացություն է տեղի ունեցել»,- հավելեց Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...
Սայաթ Շիրինյանը՝ Ղազախստան ուղարկված խաղաղապահների մասին
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղապահներին Ղազախստան ուղարկելը Ղազախստանի հայ հա...