Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները։
«Հանուն մեր ժողովրդի, հանուն համերաշխության վայր ենք դնում մանդատները»,-հայտարարեց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդիա Գրիգորյանը։
Փարաքարի «Դավիթ Մինասյան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն այսօր` հունվարի 9-ին, ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Ավագանու նիստին հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը ՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն:
Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին:
Նշենք, որ արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չէին կարողանում ընտրել համայնքի ղեկավարին։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող...
Սայաթ Շիրինյանը՝ Ղազախստան ուղարկված խաղաղապահների մասին
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղապահներին Ղազախստան ուղարկելը Ղազախստանի հայ հա...