«Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»․ Ղազախստանում՝ ՌԴ դեսպան
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող իրավիճակի, տեղի ունեցողի պատճառների, ինչպես նաև ՀԱՊԿ ուժերի արձագանքի մասին։
Դիվանագետի խոսքով՝ դավադիրներն ի վերջո չեն կարողացան իրագործել ծրագիրը և «տապալել» Ղազախստանը, քանի որ առանցքային դեր են խաղացել Ղազախստանի նախագահ Տոկաևի վճռական գործողությունները: Ըստ Բորոդավկինի՝ նախագահն առանց հապաղելու ստանձնել է երկրում կատարվողի ամբողջ պատասխանատվությունը։
«Արդյունավետ, թեև որոշակի ուշացումով, ուժայինները դավադիրներին և ահաբեկիչներին սկսեցին հետ մղել ։ Վերջապես ՀԱՊԿ-ն օգնությունը հասավ ժամանակին։ Խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման համատեքստում ուզում եմ հատկապես նշել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և մեր կազմակերպությունը դրսևորել են բացառիկ համախմբվածություն։ Չի կարող հպարտություն չառաջացնել այն օպերատիվությունը և արդյունավետությունը, որով ՀԱՊԿ-ը ձեռնամուխ է եղել Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից առաջադրված գործնական խնդիրների լուծմանը։ Նախագահ Տոկաևի՝ ՀԱՊԿ-ին ուղղված ուղերձի և Նուր Սուլթանում և Ալմաթիում խաղաղապահների առաջին ինքնաթիռների վայրէջքի ընթացքում մի քանի ժամ է անցել։
Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մեր թշնամիները չպետք է փորձեն ճակատագիրը։ Ռուսաստանը հիմա իննսունականների Ռուսաստանը չէ։ Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»,-ասել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
Սայաթ Շիրինյանը՝ Ղազախստան ուղարկված խաղաղապահների մասին
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղապահներին Ղազախստան ուղարկելը Ղազախստանի հայ հա...