Ինչո՞ւ է պասիվացել «Ազգային ազատագրական շարժումը». Հոխիկյանը մեկնաբանում է
«Ազգային ազատագրական շարժման» հիմնադիր-անդամ, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք շարունակում են աշխատել։
Հոխիկյանը նշեց, որ իրենց աշխատանքն այս պահին ոչ թե պասիվ է, այլ անտեսանելի և հավելեց, որ դեռևս մի քանի օր առաջ իրենց դեմ մեղադրանքներ էին հնչում այն մասին, որ իրենց շարժման վերջն եկավ, պառակտվեց, որ իրենք այլևս ոչ մի բան չեն անում և հանկարծ իրենք մտնում են Արտաքին գործերի նախարարություն և կոնկրետ գործողություն արեցին։
«Մենք պասիվ չենք և օրինակ երեք օր առաջ մենք մեծ ավտոերթ արեցինք՝ Ծիծեռնակաբերդից դեպի Սարդարապատ և իրազեկման ավտոերթ էր, Հայաստանի 15 համայնքներում պտտվեցինք մեկ օրվա ընթացքում և Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում։ Եվ իրազեկման ակցիաներ արեցինք, ինչպես և նախոօրոք էինք հայտարարել, մենք համայնք առ համայնք գնում ենք, մարդկանց տեղեկացնում ենք մեր երկրին սպառնացող վտանգների, դրանց լուծման մասին»,-ասաց Հոխիկյանը։
Իսկ Երևանում սպասվելիք ակցիաներ նախատեսում են, սակայն այս նախատոնական շրջանում գիտակցում են, որ ձմեռ է, ցուրտ է, մարդիկ ամանորին են պատրաստվում և նրանց հրապարակ դուրս բերելը այնքան էլ ճիշտ չէ։
«Նախընտրում ենք հրապարկներում հավաքներ անելու փոխարեն գնալ համայնքներ, մարդկանց հետ անհատապես, տուն առ տուն, խոսել, ներկայացնել»,-ասաց Հոխիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Պուտինին ազդանշան են ուղարկել. Bloomberg
ԱՄՆ Ջո Բայդենի վարչակազմը Եվրամիության դաշնակիցներին դրդում է վերջնականացնել ռուսական բանկերի և էներգետիկ ընկերություննե...
Մոսկվան և Անկարան ամեն անգամ փոխընդունելի լուծումներ են գտնում. Պեսկով
Ռուսաստանը չի գտնում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացու...
Ադրբեջանը կմտնի՞ ԵԱՏՄ․ Զախարովան մեկնաբանում է
Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառո...
Ալիևը` Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի մասին
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել...