ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Պուտինին ազդանշան են ուղարկել. Bloomberg
ԱՄՆ Ջո Բայդենի վարչակազմը Եվրամիության դաշնակիցներին դրդում է վերջնականացնել ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների դեմ պատժամիջոցների լայն փաթեթը, որը կարող է կիրառվել ԱՄՆ-ի հետ համատեղ, եթե Կրեմլը հարձակվի Ուկրաինայի վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը` հղում անելով քաջատեղյակ աղբյուրներին:
ԱՄՆ-ն կարծում է, որ կոնկրետ պատժամիջոցների տարբերակների շուրջ համաձայնությունը հաստատուն ազդանշան կուղարկի Ռուսաստանի նախագահին:
Ըստ քննարկումներին ծանոթ մարդկանց՝ սրանք քննարկվող միջոցառումներ են: Դրանք հիմնված են բազմաթիվ զրույցների վրա, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ինչպես նաև ԵՄ-ի միջև:
Սակայն ԵՄ երկրներն ասում են, որ նման միջոցների ուրվագծման չափազանց հապճեպ քայլը կարող է խաթարել ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերը։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն կարծում է, որ պատժամիջոցների փաթեթը պետք է պատրաստվի, որպեսզի Ռուսաստանին զսպելու ջանքերը վստահելի լինեն:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ է պասիվացել «Ազգային ազատագրական շարժումը». Հոխիկյանը մեկնաբանում է
«Ազգային ազատագրական շարժման» հիմնադիր-անդամ, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, ո...
Մոսկվան և Անկարան ամեն անգամ փոխընդունելի լուծումներ են գտնում. Պեսկով
Ռուսաստանը չի գտնում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացու...
Ադրբեջանը կմտնի՞ ԵԱՏՄ․ Զախարովան մեկնաբանում է
Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառո...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հեր...