Ադրբեջանը կմտնի՞ ԵԱՏՄ․ Զախարովան մեկնաբանում է
Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ Այս մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկն առ այն, որ Ադրբեջանը կարող է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում։
«Թվում է՝ ցանկացած ձևաչափով Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը, տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը և տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքային լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել, որ միության փոխգործակցության մակարդակի բարձրացման որոշումը կայացվում է բոլոր անդամ երկրների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ հիմնվելով նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է նա:
Դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) պատվավոր նախագահը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել էր, որ Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մասնակցել է համ...
Ալիևը` Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի մասին
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ա...
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Մի...
Թուրքիայում արտահերթ ընտրություններ կլինե՞ն
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Սելչուք Օզդաղը հայտարարել է, թե Էրդողան–Բահչելի հանդիպմանը որոշվել...