Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին. ինչի մասին է խոսել Ալիևը իսպանական թերթին տված հարցազրույցում
Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին ավտոմոբիլային ճանապարհի բացման անխուսափելիության մեջ (Հայաստանով դեպի Նախիջևան): Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:
«Նախկինում Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են։ Այսպիսով, կա համաձայնեցվածություն:Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ասել է Ալիևը, փոխանցում են թելեգրամ ալիքները:
«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։ Եվ այդպես էլ կլինի։ Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ Ադրբեջանի ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Նախիջևան, սկսել է անցնել Հայաստանի օդային տարածքով»,- ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Բաքուն ցանկանում է բացել սահմանները Երեւանի հետ։ «Այո, մենք ցանկանում ենք բացել սահմանները։ Մինչ օրս մի քանի բանակցություններ են անցկացվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մաս...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադր...
Flyone Armenia-ի՝ Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է. ուղևորները մնացել են դրսում. hraparak
Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդր...