Flyone Armenia-ի՝ Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է. ուղևորները մնացել են դրսում. hraparak
Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդրանիկ չվերթը՝ Երևան-Մոկսվա ուղղությամբ, չեղարկվելու է։ Պատճառը, hraparak.am-ի տեղեկությամբ, այն է, որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։
Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, և երեկ գիշերվա դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված էր, որ թռիչքը կայանալու է ժամանակին, սակայն այսօր արդեն նշված է, որ չեղարկվել է։
Ընդ որում, այսօր նաև Flyone Armenia-ն Մոսկվա-Երևան չվերթ ուներ, ժամանումը նշված էր ցերեկը՝ 13։45, սակայն դա էլ է չեղարկվել։ Երեկ ամբողջ օրը այս ընկերությունում աժիոտաժ էր, մեզ ասացին՝ քաղավիացիայի աշխատակիցներին մինչև ուշ գիշեր պահել են իրենց մոտ՝ պահանջելով ամեն ինչ անել, որ կարգավորեն խնդիրն ու ստանան թոuյլտվություն Մոսկվայից, սակայն այդպես էլ չի հաջողվել։
Եվ այսօր Flyone Armenia-ի՝ էժան ավիատոմսեր գնած ուղևորները կանգնել են փաստի առաջ՝ թռիչքը չեղարկվել է։ Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։
Լրատվամիջոցը փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեից մեկնաբանություն ստանալ, սակայն այնտեղից ևս զանգերին պատասխանող չեղավ։ Flyone Armenia-ի պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարը ևս չի պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մաս...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադր...
Ցավոք, մի փոքր ուշ մտանք շուկա. ռուսական անօդաչու սարքերը գերազանցում են թուրքականին
ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրք...