Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին փոխանցում է tert.am-ը:
«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագորարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի իրան և Ռուսաստան»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երկկողմ և եռակողմ հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև կայացել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում Միշելը Ալիևին և Փաշինյանին կարճ ժամանակով միայնակ է թողել՝ դեմ առ դեմ զրուցելու:
[07fabb5ce9a32bb5847991e9495fa205.JPG]
Նմանատիպ հոդվածներ
Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում. մանրամասներ
WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է. Ալիև
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, հայտարարել է Ադր...
Flyone Armenia-ի՝ Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է. ուղևորները մնացել են դրսում. hraparak
Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդր...
Ցավոք, մի փոքր ուշ մտանք շուկա. ռուսական անօդաչու սարքերը գերազանցում են թուրքականին
ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրք...