
Որտեղ են Ամանորն անցկացնելու հայաստանցիների մի մասը

Այս տարի հայերի մեծ մասն իր հանգիստը մտադիր է անցկացնել արտերկրում: Մեր հայրենակիցների մի մասը նախընտրում է գնալ, այլ այնպիսի վայր, որն ավելի մատչելի է եւ տաք է:
ArmLur.am-ը դիմել է մի քանի տուրիստական ընկերություններ եւ հետաքրքրվեց, թե մեր հայրենակիցներն այս տարի կոնկրետ որտեղ են մտադիր Ամանորն անցկացնել: Օրինակ, «Գլոբուս տուռս» տուրիստական ընկերությունից լրատվականից փոխանցել են, որ մեր հայրենակիցներն այս տարի պլանավորել են Ամանորն անցկացնել Եգիպտոսում եւ Դուբայում:
Ի դեպ, այս երկրները սահմանափակումներ չեն կիրառում եւ պատվաստման կոնկրետ պահանջ չկա:
Բայց մյուս կողմից, այս տարի հայերն ավելի շատ մեկնելու են Եգիպտոս, Դուբայ, բնականաբար այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Իսկ եվրոպական երկրներ մեր հայրենակիցները չեն շտապում, քանի որ շենգենյան վիզայի հետ կապված հարցեր կան, այն ստանալն աշխատատար է, դժվար, բացի այս պատվաստման հստակ պահանջ կա: Նաեւ՝ ձմռան ամիսներին մեր հայրենակիցները հետաքրքրված չեն եվրոպական երկրներով, նրանք ավելի շատ ձգտում են դեպի տաք երկրներ: Տեղեկացնենք, որ մեր հայրենակիցների քիչ տոկոսը մտադիր է ամանորյա հանգիստն անցկացնել Մալդիվներում, Զանզիբարում: