Քամին վնասներ է պատճառել 4 մարզում․ փրկարարներն իրականացրել են անհետաձգելի աշխատանքներ
Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից ՆԳՆ ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 10 հազար մարդ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում վերահսկողությունից դուրս եկած խոշոր անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանի մերձակայք...
Պարզվել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկած...
Պակիստանում մարդատար ավտոբուսը գլորվել է ձորը․ զոհերի թիվը հասել է 40-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Փահթտունհվա նահանգում ուղևորատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 4...
Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պ...