Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդուի հուզիչ հայտարարությունը
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2026 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո հաստատել է, որ սա իր կարիերայի վերջին Մունդիալն էր, փոխանցում է Armsport.am:
Միևնույն ժամանակ, 41-ամյա ֆուտբոլիստը դեռ հստակ չգիտի՝ արդյոք հիմա կավարտի՞ իր ելույթներն ազգային թիմի կազմում։
Լրագրողների հետ զրույցում աստղային ֆուտբոլիստը կիսվել է իր հույզերով և ապագա ծրագրերով.
«Այո, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Տխուր եմ, որ այսպես եմ հեռանում մրցաշարից, բայց ես ներդրել եմ ողջ ուժերս և արել եմ առավելագույնը։ Սա ֆուտբոլ է. երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Այժմ ես ժամանակ կունենամ մտածելու և ընտանիքիս կողքին լինելու համար։ Պետք է խուսափել իմպուլսիվ արարքներից։ Կյանքը շարունակվում է»։
Անդրադառնալով միջազգային կարիերայի հնարավոր ավարտին՝ Ռոնալդուն նշել է, որ չի շտապում վերջնական վճիռ կայացնել.
«Դեռ չգիտեմ՝ արդյոք հենց հիմա կհեռանա՞մ Պորտուգալիայի հավաքականից։ Կտեսնենք։ Առայժմ չեմ ցանկանում որոշում կայացնել, պետք է դա քննարկեմ ընտանիքիս հետ։ Չեմ ցանկանում հանրության ուշադրությունը շեղել անձնական հարցերով»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է The Touchline պարբերականը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի ընտրանին նվազագույն՝ 0-1 հաշվով պարտվեց Իսպանիայի ազգային հավաքականին և լքեց պայքարը։
Նմանատիպ հոդվածներ
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...