Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում: Auroranews- ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ: Մեզ հետ զրույցում վարորդները բողոքի ակցիայի հիմնական պատճառ նշեցին բավական կրճատված աշխատավարձը:
Վարորոդները պատմում են, որ նախկինում մոտավոր ստացել են 450-500 հազար, այժմ այն կրճատվել է և հասել 250 հազարի: Ընդծում են՝ այս աշխատավարձով հստակ չեն աշխատելու:
Նրանց փոխանցմամբ՝ բացի աշխատավարձը կան տասնյակ չլուծված հարցեր, որոնց մասին 3 տարի է գիտի ղեկավարությունը եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, սակայն լուծում այդպես էլ չի տրվել: Վարորդները նշեցին, որ չունեն բժշկական ապահովագրություն, ավտոբուսները Կասկո արված չեն, ավտոբուսն ընդունելիս իրենց հետ պայմանագիր չի կնքվում, որտեղ հստակ գրված կլինի վարորդների պարտականություններն ու պատասխանատավությունը, չունեն պետքարան, կարիքի դեպքում դիմում են մոտակա խանութներին օգտվելու համար: Ժամային գրաֆիկը ծանր շատ ծանր է, արդեն կեսգիշերին տուն գնալու համար տաքսի է պետք, որի համար գումարը տրվում է սեփական գրպանից:
Այսօր բողոքի ակցիա իրականացնող վարորդներին հանդիպել է քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետը, սակայն վարորդները հայտում են, որ պահանջում են հանդիպում միայն քաղաքապետ Հայկ Մարությանին:
Auroranews- ը խոսեց նաեւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Նա ասաց, որ քիչ հետո հայտարարություն կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել:ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հուն...
«Լվանալուց հետո Made in Armenia-ն մաքրվում է և հայտնվում՝ Made in Turkey». ահազանգ
Ֆեյսբուքյան «Հանուն Հայկականի» խմբի անդամներից մեկը գրել է. «Ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թան...
«Այս երկրում միայն մենք ենք վատ աշխատում». պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել
Auroranews-ը ահազանգ է ստացել ՊՆ մի խումբ պայմանագրային զինծառայողներից այն մասին, որ իրենց դեկտեմբեր ամսվա աշխատավարձի...
Չպետք է 10 մլն բնակչությամբ Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ. հայտարարություն՝ Ֆրանսիայից
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախ...