Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա, վաղը կանցնեն մյուսներին. Թևանյան
Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ուղերձ է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ընդդիմության նկատմամբ իրականացվող գործողություններին և վերջին զարգացումներին։
«Դրսի ուժերի թելադրանքով առաջնորդվելն ու Արևմուտքի «պատերազմի» կուսակցության մանրադրամային հանձնարարականները կատարելը Նիկոլ Փաշինյանին դարձնում են վտանգավոր և է՛լ ավելի հայաստանատյաց»,- նշել է Թևանյանը՝ պնդելով, որ իշխանություններն իրականացնում են քաղաքական ճնշումներ։
Նա անդրադարձել է նաև ընդդիմության, Հայ Առաքելական եկեղեցու և մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող գործողություններին՝ հայտարարելով. «Սա առանձին վերցրած հարձակում չէ… Սա համակարգված և լայնամասշտաբ հարձակում է բոլորիս դեմ»։
Թևանյանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումներին՝ նշելով. «Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա։ Խուզարկության շոու են կազմակերպում։ Վաղն անցնելու են մյուսներին»։
Հայտարարության ավարտին նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորել ջանքերը՝ ընդգծելով. «Ստեղծված իրավիճակում բոլոր ողջամիտ ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...