Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ պահանջում է բռնագանձել 49,7 դրամ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ AuroraNews-ը այս մասին տեղեկանում է DataLex համակարգից:
Բագրատ Սրբազանի պահանջն այնէ, որ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակելով հետևյալ տեքստը. «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե... Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի Վազգեն Պետրոսի Գալստանյանի նկատմամբ»։
Նաև Փաշինյանից պահանջում է բռնագանձել 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Ինչպես նաև Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...