Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար
ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, կաշառք է ստացել հովանավորչություն իրականացնելու դիմաց։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Քննչական գործողությունների արդյունքում, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների համար պաշտոնատար անձը կազմակերպել է չնախատեսված արձակուրդների տրամադրում և նրանց դասաժամերի բաշխում այլ դասախոսների միջև։ Դրա դիմաց նա 2025 թվականի հոկտեմբերին ստացել է տարբեր չափերի գումարներ՝ որպես կաշառք։
Բացի այդ, ըստ վարույթի տվյալների, ամբիոնի վարիչը ասպիրանտի օգտին հովանավորչություն իրականացնելու նպատակով՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար, ընդունել է կաշառք տալու առաջարկ և 2025 թվականի դեկտեմբերին ստացել ոսկյա զարդ։
Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ երեք դրվագով։ Կաշառք տալու մեջ մեղադրվող երեք դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...