Քաղաքականություն

Բրազիլիա-ԱՄՆ նոր լարվածություն․ Բրազիլիան զգուշացնում է ամերիկյան հնարավոր միջամտության մասին

Բրազիլիա-ԱՄՆ նոր լարվածություն․ Բրազիլիան զգուշացնում է ամերիկյան հնարավոր միջամտության մասին

ԱՄՆ-ը Բրազիլիայի խոշորագույն հանցավոր խմբավորումները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ: Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ  սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ։



Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ քայլը սպառնալիք է Բրազիլիայի համար ԱՄՆ-ի կողմից: 



«ԱՄՆ իշխանությունների որոշումը լուրջ ռիսկեր է ստեղծում Բրազիլիայի քաղաքացիների համար՝ ֆինանսական և միգրացիոն ոլորտներում։ Վերջապես, առաջացել է Միացյալ Նահանգների կողմից Բրազիլիայի տարածքում ռազմական ուժ կիրառելու հավանականություն»,- հայտարարել է Վիեյրան՝ ելույթ ունենալով Բրազիլիայի Կոնգրեսի պատգամավորների պալատում։



Բրազիլիայի դիվանագիտական գերատեսչության աղբյուրները կարծում են, որ Վաշինգտոնի որոշումը՝ «Comando Vermelho» (CV, «Կարմիր հրամանատարություն») և «Primeiro Comando da Capital» (PCC, «Առաջին մայրաքաղաքային հրամանատարություն») հանցավոր խմբավորումները «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելու վերաբերյալ, չի նպաստի կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին։



Ավելի վաղ Բրազիլիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի՝ հունիսի 5-ից ուժի մեջ մտած որոշումը սպառնալիք է երկրի ինքնիշխանության համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250