Իշխանությունն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք Չալաբյանի կոշտ հայտարարությունը ՔԿՀ-ից
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է հրապարակել, որում նշում է, որ ի տարբերություն նախորդ տարիների, գործող վարչախումբը, նույնիսկ Ազգային ժողովը զավթելով, այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և նրա յուրաքանչյուր հաջորդ հակապետական ու հակահայկական քայլ բախվելու է մեծացող դիմադրության։
Ավետիք Չալաբյանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները:
Ի՞նչ է մնում մեզ ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու նրա հետագա փորձերը:
Ի տարբերություն նախորդ տարիների նույնիսկ զավթելով Ազգային ժողովը այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...