Մոսկվան պետք է զգա պատերազմը. Զելենսկու նոր կոշտ հայտարարությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին հարվածներ հասցնելու շարունակականության մասին, ինչը, ըստ նրա, պետք է ստիպի Վլադիմիր Պուտինին գիտակցել իրականությունը։
Քանի դեռ ուկրաինական հեռահար հարվածները չէին թիրախավորում Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, Պուտինը դրանով մտահոգված չէր՝ պատերազմը Կրեմլից հեռու համարելով։ Անշուշտ, երբ նա անձամբ զգա Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունները, կսկսի ընկալել նաև իրավիճակը Կուրսկի, Բելգորոդի ու Բրյանսկի մարզերում և կառերեսվի իրականության հետ։ Երբ Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ ոչ թե հարյուր, այլ հազար անօդաչու թռչող սարքեր արձակվեն, և նա անձամբ տեսնի ու զգա դա, նրան կառաջարկեն հեռանալ դեպի Ուրալից այն կողմ գտնվող տարածքներ։
Դա նոր փուլ կհանդիսանա պատերազմի դադարեցման ճանապարհին, քանի որ որքան շատ Պուտինը հեռանա Մոսկվայից, այնքան կմոտենա պատերազմի ավարտն ու խաղաղության հաստատումը։ Նա, ինչպես նաև ռուսական էլիտաները, վախենում են իրենց կյանքի համար։ Ռուսական էլիտայի բնակության վայրերը հանդիսացող Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը երկրի երկու հիմնական քաղաքներն են, և հարվածները հասնելու են այնտեղ, որովհետև հենց այդ վայրերում են կայացվում ուկրաինացիներին սպանելու որոշումները։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...