Թրամփն առանցքային դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը հատուկ դերակատարում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարն այս մասին նշել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ ունեցած հանդիպման ընթացքում։
Ալիևը շեշտել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վերահաստատել նրա հատուկ դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին նպաստելու հարցում։
Ընդգծելով, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երկրորդ անգամ ընտրվելուց հետո փոխադարձ վստահության ու համագործակցության վրա հիմնված երկկողմ կապերը հաջողությամբ առաջընթաց են ապրում՝ Իլհամ Ալիևը նկատել է, որ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը խիստ կարևոր նշանակություն ունի ինչպես ԱՄՆ-ի ու Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...