ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Երեկ հերթական միջադեպը գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ։ Լրատվական դաշտում տարբեր տեղեկություններ տարածվեցին։ Նշվում էր, որ հայկական կողմը զոհից բացի նաև վիրավորներ ունի։
Auroranews-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունը չհաստատեց երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
«Դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել»․ Պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնի դարձավ 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի...
«Գերի տարվող 7 տարեկան երեխան մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի». Հասմիկ Բաբաջանյան
Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնի...
Ծխախոտի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրութ...