Մանրամասներ՝ Կարմիր Շուկայում հնչած կրակոցներից


Ադրբեջանցիները այսօր կրկին կրակել են Արցախի Հանրապետությունում, այն լսելի է եղել Կարմիր Շուկայի ուղղությամբ։ MediaHub-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

«Կրակոցները լսվել են մոտ հինգ րոպե։ Կրակոցի ձայները թեթև լսվել են, Թաղավարդի կողմից, սակայն Կարմիր շուկայում լսվել են կրակոցի ձայներ, իսկ ներկա դրությամբ, կարծես թե դադարել են»,- ասել է Աթայանը՝ հավելելով, որ այնտեղ հաճախ են լսվում կրակոցներ, գիշերային ժամերին»։


 

Նրա խոսքով՝ մոտ հինգ րոպե է տևել կրակոցները, սակայն թե զինատեսակից էին կրակում, չեմ կարող ասել։

Քաղաքականություն

Պատահարներ