Պատահարներ
Ֆրանսիայում նինջայի հագուստով տղամարդը ճապոնական թրով հարձակվել է ոստիկանների վրա. կան տուժածներ
Gohar Vardanyan
Ֆրանսիայում նինջայի հագուստով տղամարդը կատանայով հարձակվել է իրավապահների վրա՝ վիրավորելով երկու կին ոստիկանի։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ դեպքը տեղի է ունեցել Շերբուրգ ան Կոտենտեն քաղաքում: Ոստիկաները տղամարդուն փորձել են բերման ենթարկել ավտոմեքենա գողանալու պատճառով:
Տղամարդը երրորդ ոստիկանի կողմից հրազենային ծանր վիրավորում է ստացել այն բանից հետո, երբ դուրս է եկել մեքենայից և ճապոնական թրով հարվածներ հասցրել իրավապահներին:
Այժմ հանցագործը, ինչպես նաև տուժած ոստիկանները հոսպիտալացված են:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել. ՊԲ
Gohar Vardanyan
Ողբերգական դեպք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. մահացել է 2-ամյա տղա երեխա. Shamshyan. com
Gohar Vardanyan
Թուրքիայում ավտովթարի հետևանքով մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների հեղինակներից մեկը. ԶԼՄ
Gohar Vardanyan
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում, ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան տուժածներ. Shamshyan. com
Gohar Vardanyan