Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ

յսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Լիդոկոլ» ընկերության դիմաց,  բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes Sprinter-ը: Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Բժիշկները  վիրավորներին մինչև  հիվանդանոց տեղափոխելը, տեղում աաջին օգնությունն են ցուցաբերել:

 

Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին,  որ  մարդատար ГАЗель-ը, որը Երևան-Աբովյան երթուղին է սպասարկում, դեպի Աբովյան ընթանալիս փորձել է խույս տալ ճանապարհին հայտնված շանը, սակայն հարվածել է նրան,  ապա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել կայանված Mercedes Sprinter-ին: Հարվածի հետևանքով շունը տեղում սատկել է: 

Քաղաքականություն

Պատահարներ