Ուժգին փոթորիկ՝ Ղրիմում

Ղրիմում նոյեմբերի 29-ին ուժգին քամին դարձել է ծառերի տապալման և հոսանքալարերի վնասման պատճառ։ Տուժել է թերակղզու 6 բնակիչ, գրում է TASS-ը։

Սև ծովի ափին փոթորկի պատճառով վնասվել է 10 ավտոմեքենա, 4 նավ պոկվել է խարիսխներից, մեկը՝ խորտակվել։ Ողջ թերակղզում 56 հազար մարդ մնացել է առանց լույսի։

Իշխանությունները գործատուներին հորդորել են եղանակային նման պայմաններում աշխատանքը կազմակերպել հեռավար, իսկ ծնողներին հորդորել են երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ։

Քաղաքականություն