ՌԴ Դաշնային խորհուրդն ափսոսում է, որ Վրաստանը հրաժարվել է «3+3» ձևաչափից
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը։
«Վրաստանի կողմից «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելն ափսոսանքի առիթ է տալիս։ Մենք պատրաստ ենք քննարկել խնդրահարույց բոլոր հարցերը, փնտրել ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներ, համատեղել շահերը տնտեսական, մարդասիրական ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին», - ասել է Կարասինը ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քննարկվել է «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողան...
Արդյո՞ք կտեղադրվի այս տարի գլխավոր տոնածառը. պատասխանում են քաղաքապետարանից. ՀԺ
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում...
Ավանեսյանը նշեց, թե քանի պատվաստված քաղաքացի է մահացել
Վերապատվաստման համար սահմանել ենք 6 ամիս ժամկետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյ...