Ավանեսյանը նշեց, թե քանի պատվաստված քաղաքացի է մահացել
Վերապատվաստման համար սահմանել ենք 6 ամիս ժամկետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ բժիշկները հորդորում են վերապատվաստվել 8 ամիս անց, քանի որ այդ ընթացքում հակամարմինը պահպանվում է օրգանիզմում։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունն իր քաղաքականությունը վարում է՝ ամփոփելով մասնագիտական խորհրդի կարծիքները, որոնք հենվում են միայն գիտական և այդ պահին գիտական ապացուցողական հիմք ունեցող բժշկության վրա։
Հարցին՝ արդյոք պատվաստումից առաջ պահպանվում են որոշակի գործընթացները, այդ թվում ջերմության, ճնշման չափումը, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այդ բուժզննության պահանջները չեն փոխվել։
Նախարարի խոսքով հավելյալ որևէ զննման կարիք չկա և թերապևտը, քաղաքացուն որոշակի հարցեր տալով, արդեն որոշում է կայացնում նրան պատվաստելու վերաբերյալ։
«Մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են։ Այս պահին իրականացված 1 մլն 200 հազար պատվաստումից 79 քաղաքացու մոտ եղել են առողջական խնդիրներից որոշակի բողոքներ։ Դրանցից մեծամասնության՝ 40-ի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուսով հիվանդացություն։ Այսինքն առողջության հետ կապված բողոքները կորոնավիրուսով են պայմանավորված եղել, ուղղակի քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է և պատվաստվել է»,-ասաց Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ այս պարագայում պատվաստվելու որևէ հակացուցում չկա։
Նախարարը նշեց, որ մնացած դեպքերում առաջացել են ալերգիկ ռեակցիաներ և մի շարք այլ բողոքներ, որոնք մանրակրկիտ ձևով քննվել են։ Այն քաղաքացիներին, որոնց անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն տրամադրել, տրամադրվել է և Անահիտ Ավանեսյանի խոսքով որևէ խնդիր այս առումով չենք ունեցել։ Նախարարը նաև նշեց, որ ունենք քաղաքացիներ, որոնք պատվաստված են եղել, սակայն վարակվել են կորոնավիրուսով, հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել և մահացել են։
«Այդպիսի 23 քաղաքացի են եղել, որոնց միջին տարիքը 75-ից բարձր է և ունեցել են քրոնիկ հիվանդություններ»,-ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողան...
Արդյո՞ք կտեղադրվի այս տարի գլխավոր տոնածառը. պատասխանում են քաղաքապետարանից. ՀԺ
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երե...
«Քովիդ-19»-ով վարակվածները կարո՞ղ են վարակվել «օմիկրոն» հիմնամանրէով. պատասխանել են ԱՀԿ-ից
Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «...