Արդյո՞ք կտեղադրվի այս տարի գլխավոր տոնածառը. պատասխանում են քաղաքապետարանից. ՀԺ
Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին:
«Երեխաների համար հնարավոր է՝ գլխավոր տոնածառ դրվի: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով որ առայժմ քննարկվում է:
Հարցին՝ տոնական միջոցառումներ և՞ս նախատեսվում են, Կարապետյանն ասաց. «Մենք դրա մասին հայտարարություն կանենք»:
Կարապետյանի խոսքով՝ եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը:
Հիշեցնենք,որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։ Գումարը խնայվել էր Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերից:
Նմանատիպ հոդվածներ
Գիշատիչ կենդանի է հայտնվել Ասկերանում
Այսօր կեսօրին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի «Մայրաբեր»-ի մոտ՝ բնակելի տների հարևանու...
Սյունիքը Հայաստան է, էրդողանը՝ պատերազմ հրահրող. «Le Figaro»-ի փոխտնօրենի գրառումը
Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողան...
«Քովիդ-19»-ով վարակվածները կարո՞ղ են վարակվել «օմիկրոն» հիմնամանրէով. պատասխանել են ԱՀԿ-ից
Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «...
Ավանեսյանը նշեց, թե քանի պատվաստված քաղաքացի է մահացել
Վերապատվաստման համար սահմանել ենք 6 ամիս ժամկետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյ...