Պատահարներ

«Լիստվյաժնայա» ածխահանքում 51 մարդու կյանք խլած վթարից հետո Կուզբասի մյուս հանքերում ավելի քան 400 խախտումներ են հայտնաբերվել

Gohar Vardanyan
«Լիստվյաժնայա» ածխահանքում 51 մարդու կյանք խլած վթարից հետո Կուզբասի մյուս հանքերում ավելի քան 400 խախտումներ են հայտնաբերվել

ՌԴ Գլխավոր դատախազությունը, «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած վթարից հետո ստուգումներ է սկսել Կուզբասի հանքերում, որոնց արդյունքում հայտնաբերվել է 449 խախտում, հաղորդում է վարչությունը։ 

 

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հղում տալով, գերատեսչության հաղորդագրությանը, հարուցվել է վարչական իրավախախտման 180, անփութության 1 քրեական գործ։

Հիմնական խախտումները կապված են անվտանգության միջոցառումների, հանքագործների աշխատանքային ժամերի  չպահպանման, անձնական պաշտպանիչ սարքավորումների և հանդերձանքի չապահովման հետ:

 

Կեմերովոյի մարզի Բելովսկի քաղաքային թաղամասի Լիստվյաժնայա հանքավայրում նոյեմբերի 25-ի առավոտյան արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ, այդ թվում՝ հինգ փրկարար։

 

Պաշտոնական տվյալներով տուժել է 76 մարդ, որոնցից 64-ը հոսպիտալացվել են։

 

Կուզբասի իշխանությունները վթարի հավանական պատճառ են նշել մեթանի պայթյունը, ստույգ պատճառները կպարզի հատուկ հանձնաժողովը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250