Թալանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Նոյեմբերի 27-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 60-ամյա  Սամվել Պարոնիկյանը, ով հայտնել է, որ  նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրում անհայտ անձը կամ անձինք իր պայուսակից գողացել են երկաթյա չհրկիզվող պահարանի բանալին: 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել է ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը եղել է հյուրանոցային համալիրի 402 սենյակում, որտեղ էլ,  բացելով պահարանը, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա շղթա: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ի առողջարանային համալիրում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահարանից էլ հափշտակել են մոտ 2մլն դրամ: 

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում  հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: 


 

Քաղաքականություն

Պատահարներ