Պատահարներ

1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված. հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին

Adrine Nidelyan
1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված. հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին

Նոյեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրամբարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:   

Աղբյուրի հետ զրույցում ջրամբարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:   Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրամբարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»:    

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250