Պատահարներ
Մեքենան վթարվել է և արգելափակվել ձյան շերտի մեջ
Unknown
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ալագյազ –Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նարեկ Ղ.-ի վարած Mitsubishi Pajero io և Արսեն Մխիթարյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձյան շերտի մեջ, արգելափակվելով: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ն անվտանգ վայր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում կրակը դադարեցվել է. Hraparak
Unknown
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
Unknown
Ունենք 6 զոհ. ՊՆ-ը՝ հրապարակել է Սյունիքի մարտերում զոհված տղաների անունները
Unknown
ՀՐԱՏԱՊ. Սահմանին վիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ընթանում են մարտեր
Unknown