Հանրությունը տեղեկություն չստանալով հայացքն ուղղում է թշնամու տեղեկատվական աղբյուրներին. Գեղամ Մանուկյանը` ՊՆ-ի մասին
Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
Մանուկյանը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորն ԱԺ բարձր ամբիոնից խոսել է զոհվածների թվի մասին, որը հետագայում չի հաստատվել։
«Իշխանության հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներով հստակ թվեր են հրապարակվում, ստեղծվում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Կարծում եմ, որ հանձնաժողովի նախագահը պետք է կազմակերպեր արտահերթ նիստ հենց այս հարցերը քննարկելու համար, այս պայմաններում գալ ու այս հարցը քննարկել, տարօրինակ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Կառավարությունը` Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտնում է․ «Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և...
Ալիևը հրավիրում է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Նա ը...