«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտնում է․
«Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև: Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված, «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ։
Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում, ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն: Լսումներին մասնակցելու համար ցանկացողները կարող են մինչև 24.11.2021թ. ժամը 12:00-ն զանգահարել խմբակցության հեռախոսահամարին / +374-11 51 33 05 /1205/ և ներկայացնել անձնական տվյալները»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Կառավարությունը` Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։...
Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել
«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կ...
Ալիևը հրավիրում է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Նա ը...