Կառավարությունը` Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Այս պահին նման տեղեկություն չկա։ Վարչապետի բոլոր հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է», – նշեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտնում է․ «Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետակ...
Ալիևը հրավիրում է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Նա ը...
Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Թուրքիայի կառավարությունը, այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այսօր կայանալիք նիստում կքննարկի հայ-ադրբեջա...