38-ամյա տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում են պարեկները

Արդեն  մեկուկես ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, ով անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  մի քաղաքացի անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել: 

 

Տեղում ծառայություն են կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ  գումարտակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: ԱԻՆ հոգեբանը, գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու նկատելով  դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին: Այս պահին Վարդենիսի  քաղաքապետը  նրա հետ բանակցություններ է վարում: Տեղում է նաև ոստիկանության  կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ինքնասպանության փորձ կատարող տղամարդը՝ 38-ամյա Արտակ Ս.-ն է: 

Քաղաքականություն