Գեղարքունիքի մարզում. ավազահանքի մոտ ЗИЛ բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է մարզի ոստիկանապետը

Երեկ՝ նոյեմբերի 17-ին,  ողբերգական  դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 145:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին ով հայտնել է, որ  Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի խցիկում  դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի  «Արմեն Քալոյան» ՍՊԸ  ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին,  կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա  Գևորգ Ն.-ի դին:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հեռքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին  հանկարծամահ է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ