Գողություն Երևանում. «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողացել են զինվորի համար հանգանակված գումարը
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեսախցիկը արձանագրել է այդ պահը, թե ինչպես են ստահակները իրենց սև գործը կատարում, իսկ հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Կայքը հայտնում է, որ նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:Նա ն...
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ...
Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,  ...
Գյումրիում զորամասի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով...