Գյումրիում զորամասի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքում գտնվող N զորամասին հարող տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:02-ին, ՀՀ ոստիկանության Կումայրի բաժին ահազանգել է զորամասի հերթապահը՝ տեղեկացնելով, որ նշված զորամասին հարող տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացված հաղորդման՝ Գյումրի քաղաքում գտնվող զորամասի պարսպի հարակից հատվածից «Կրծքավանդակի ծակված, արյունահոսող շնչող վերք, տրավմատիկ հեմոռագիկ շոկ» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վերոնշյալ երիտասարդի հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկման արդյունքում կատարված դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով՝ համապատասխան հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:Նա ն...
«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին իր իսկ տանն սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով. մանրամասներ
Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ...
Գողություն Երևանում. «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողացել են զինվորի համար հանգանակված գումարը
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված 2 քաղաքացի...
Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,  ...