Պատահարներ
45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ. ՔԿ
Unknown
Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:
Ժամը 03.55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։
Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
Unknown
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում կրակը դադարեցվել է. Hraparak
Unknown
ՀՐԱՏԱՊ. Սահմանին վիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ընթանում են մարտեր
Unknown
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են. ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց
Unknown